Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Իրանին: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Հարձակման թիրախ են դարձել Իսլամական հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները:

Akharin Khabar-ի հաղորդմամբ պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում և Թավրիզում։

Մինչ այդ, երեկ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել հրեական պետության հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել, երբ Իսրայելն ավելի վաղ հարվածել էր Բեյրութի ծայրամասում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *