Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն գրել է X-ի իր էջում։

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- գրել է Կոբախիձեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *