
Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ, հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։ «Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը»,- գրել է նա X-ի իր էջում։