Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ

«Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին իրադարձությունները Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իվետ Քուփերի և Հաքան Ֆիդանի, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Լիբանանում սիոնիստական ​​վարչակարգի (խմբ․՝ իսրայելական) կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի արձագանքից հետո»,  – ասված է Արաղչիի Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Բացի այդ, Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի և Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ՝ «լիբանանյան ճակատում սիոնիստական ​​վարչակարգի կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքի և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *