Իրանը հարվածել է Հայֆայի արդյունաբերական գոտուն և Գոլանի բարձունքներին․ ParsTodayRussian

Իրանական հրթիռները հարվածել են Հայֆայի արդյունաբերական գոտուն և Գոլանի բարձունքներին, հայտնում է @parstodayrussian տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր իսրայելական երկու ավիաբազաներին հարվածներ հասցնելու մասին (ի պատասխան Իսրայելի գործողությունների)։ Ըստ հայտարարության՝ թիրախում են եղել Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» և Թել Ավիվի մոտակայքում տեղակայված «Թել Նոֆ» ավիաբազաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *