Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը. Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու ՀՀ-ի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»,- գրել է Մակրոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *