Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի համար բարձրացել է ավելի քան 3 դոլարով․ գրում է Reuters գործակալությունը։
Գների աճը սկզբում պայմանավորված էր նախորդ օրը Լիբանանի ուղղությամբ իսրայելական նոր հարվածներով, սակայն տեմպերն ավելի արագացան Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 3․20 դոլարով կամ 3․39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96․24 դոլարի։