Հնդկաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել Իրանը

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ դիվանագիտական ներկայացուցչության հետ համաձայնեցված երթուղիներով։

«Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը՝ օգտագործելով հասանելի տրանսպորտային միջոցները», – ասված է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը նաև հիշեցրել է իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել դեպի Իրան կատարվող բոլոր ուղևորություններից՝ Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *