Իրանի դատական իշխանությունը հայտարարել է, որ «թշնամու հետ համագործակցելու» մեղադրանքով դատական գործ է հարուցվել 3121 անձի նկատմամբ․ գրում է Al Jazeera-ն։
Դատական իշխանության ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը հայտարարել է, որ հետապնդվողները «հայրենիքի դավաճաններ և վարձկաններ» են, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
Ջահանգիրը նշել է, որ նշված անձանցից 2406-ը ձերբակալված են և գտնվում են կալանքի տակ։