
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ ու ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից:
Սա ընդդիմությանը կողմ քվեարկած քաղաքացիների կամքն ու պատվերն է: Ոչ ոք երեկ ընդդիմության օգտին չի քվեարկել, որ ընդամենը պատգամավոր դառնան ու գնան ևս 5 տարի Նիկոլի մոտ «ընդդիմություն» աշխատեն:
Մնացածը՝ սահմանադրական մեծամասնություն և այլն, լոլո է: Ճիշտ էնպիսի լոլո, ինչ դուք արդեն 8 տարի լսել եք Նիկոլին «օր ու արև չտվող ընդդիմությունից»:
Կանե՞ն: Կարծում եմ՝ ոչ»: