Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Աշխարհ


Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։

Մեցոլան պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար»,- ասված է Եվրախորհրդարանի նախագահի հայտարարության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *