TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում

Ադրբեջանի դպրոցներում TikTok-ին հասանելիությունն արգելափակվել է։

Այս մասին հայտարարել է գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը, գրում են տեղի ԶԼՄ-ները։

Փոխնախարարի խոսքով՝ դպրոցական ցանցում ինտերնետին մուտքը սահմանափակվել է։

«Դպրոցներում ահաբեկչությանը և այլ վտանգավոր նյութերին վերաբերող թեմաներին մուտքը արգելափակվել է։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են դրվել ավելի քան 200 պոտենցիալ վնասակար թեմաների վրա», – նշել է նա (մեջբերում է Qafqazinfo-ն)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *