Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավային հատվածում գտնվող Շիրազ քաղաքում տեղակայված օդանավակայանին։ Այս մասին հայտնել է իրանական Al Alam հեռուստաալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ իսլամական հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են նաև Թեհրանից դեպի արևմուտք ընկած տարածքում և օդային օբյեկտներ խոցել Քերեջ քաղաքի երկնքում։