Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Վիետնամի Սայգոնի միջազգային համալսարանը (SIU) 2026–2027 ուսումնական տարվա համար ՀՀ ուսանողներին տրամադրում է հետևյալ կրթաթոշակային ծրագրերը`

100% ուսման վարձավճարի փոխհատուցմամբ (շուրջ 275.27-748.26 միլիոն վիետնամական դոնգ), ինչպես նաև ամսական 2,000,000 դոնգ նպաստ (ընդհանուր առմամբ 80 միլիոն դոնգ արժողությամբ ամբողջ դասընթացի համար)

Կիրառելի է SIU-ի ակադեմիական ծրագրերով ընդունվող միջազգային ուսանողների համար:

Ուսանողների համար կազմակերպվում է վիետնամերենի ուսուցման ծրագիր, որն իրականացնում է SIU լեզուների և տեխնոլոգիաների կենտրոնը (CLT):

Ավարտելուց հետո ուսանողները կանցնեն գնահատում՝ լեզվի իմացության չափանիշներին համապատասխանելու համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. հուլիսի 15-ը։

Սայգոնի միջազգային համալսարանի և իրականացվող կրթաթոշակային ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև ներկայացված հղումներից.https://siu.edu.vn/en/about/https://tinyurl.com/eujwv4x6

Ընդունելության հետ կապված հարցերի պարզաբանման համար կապ հաստատել՝

Հեռ.: (+84) 28 3620 3932

Թեժ գիծ: (+84) 766 88 38 99 | (+84) 386 809 521 |(+84) 931 475 077

Էլ. փոստի հասցե: [email protected]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *