
Նյու-Յորքի կենտրոնում, Պեն-Սթեյշըն կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 19:00-ին։ Մի քանի մարդ է տուժել նրա հարձակումներից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Մյուսներինը՝ միջին ծանրության եւ ոչ ծանր։ Հարձակումն իրականացնողին ձերբակալել են։ Նրա հոգեվիճակը եղել է ոչ կայուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։