ԱՄՆ զինված ուժերը հարձակվել և շարքից հանել են Պալաուի դրոշի ներքո դեպի Իրան ընթացող լցանավը

ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարձակվել և ընթացքից զրկել (շարքից հանել) են Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավը, երբ «դատարկ նավը» ընթանում էր դեպի Իրան։ Դրա մասին պաշտոնապես հայտարարել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)։

Ըստ X սոցիալական ցանցում CENTCOM-ի հրապարակած հաղորդագրության՝ ամերիկյան կործանիչը բարձր ճշգրտության հրթիռ է արձակել Marivex լցանավի մեքենայական բաժանմունքի և կառավարման համակարգերի բաժանմունքի ուղղությամբ։ Զինվորականները նման քայլի են դիմել, երբ նավի անձնակազմն արհամարհել է ԱՄՆ զինված ուժերի ուղղակի հրահանգներն ու պահանջները։

«Marivex նավն այլևս չի ընթանում Իրանի ուղղությամբ»,- կարճ ընդգծել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում։

«Ապրիլի 13-ին ծովային շրջափակման սահմանումից ի վեր CENTCOM-ի ուժերը շարքից հանել են պահանջները խախտած 7 նավ, փոխել են հրամաններին ենթարկված 134 նավերի երթուղին և բաց են թողել հումանիտար օգնություն տեղափոխող 42 քաղաքացիական նավ»,- ամփոփվում է ամերիկյան հրամանատարության պաշտոնական հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *