ԱՄՆ-ն չի օգնել Իսրայելին իրանական հրթիռները որսալու հարցում և չի մասնակցել Իրանի դեմ պատասխան հարվածներին․ հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«ԱՄՆ զինվորականները չեն մասնակցել Իրանի վրա իսրայելական հարձակումներին, որոնք առաջինն էին հրադադարից հետո։ Թրամփի վարչակազմը չի հրամայել ԱՄՆ-ին որևէ պաշտպանական գործողություն իրականացնել՝ ուղղված Իսրայելը իրանական հրթիռներից պաշտպանելուն, պնդել է ամերիկացի պաշտոնյան», – սոցիալական ցանցերում գրել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։