
«Ես ոչ մի ընդդիմադիր ուժի մեջ փողոցի պոտենցիալ չեմ տեսնում»,- այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Ընդդիմությունը պետք է հստակ իմանա, որ այս պառլամենտը շատ խոշոր հարցերի քննարկման ժամանակ պետք է լինի բեքօֆիսը, որը որ թիկունքը պահում է: Հիմա իրենք լինելու են այդ թիկունքը: Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք: Նույն անկլավների հարցի ժամանակ, խաղաղության այսպես կոչված համաձայնագրի վավերացման ժամանակ: Պրոցեսները շատ արագ են ընթանալու` մինչև այս տարվա վերջ: Հանրաքվեն էլ հետը: Նիկոլ Փաշինյանն ասել է` ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, ես գնամ կաթողիկոսին հանեմ, ինձ ընտրեք, ես Սահմանադրության նախաբանից հանեմ հղումն անկախության հռչակագրին, ասել ա` ինձ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին նստեցնելու եմ, «ծակն եմ կոխելու», այսինքն ինքը հերթով հիմա ֆիքսելու ա, որ այս ամենի համար մանդատ ժողովուրդն իրեն տվել է:
Տրագեդիան այն է, որ այս նարկին-ներկա բախումը չի վերջացել, շարունակվում է:
Ես հոգնել եմ ինչ-որ բան կանխատեսելուց ու որ հետո ինձ ասում են` ճիշտ էիր»,- ասաց Մարուքյանը: