
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Մենք ունենք ընտրություններ, որտեղ նույնիսկ մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել»,- ասել է նա` հստակեցնելով, որ խոսքը ԲՀԿ-ի մասին է:
«Հունիսի 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են բողոքարկման հարցերով դիմել Սահմանադրական դատարան»,- հայտնել է նա։