«ՔՊ-ն կորցրեց իր կարևորությունն աշխարհաքաղաքական կենտրոնների համար»․ Արթուր Ղազինյան

«ՔՊ-ն կորցրեց իր կարևորությունն աշխարհաքաղաքական կենտրոնների համար»․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ ԱԺ ընտրություններում չստանալով սահմանադրական մեծամասնություն, փաստացի կորցրեց իր կարևորությունն աշխարհաքաղաքական կենտրոնների համար:
     Փաշինյանը կարևոր էր նրանց համար, քանի որ պետք է ավարտին հասցներ, այսպես կոչված, խաղաղության գործընթացը, այն է` Ադրբեջանի պահանջով ընդուներ նոր սահմանադրություն:
     Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ (хромая утка):
     Իսկ թե մեծ քաղաքականության մեջ ինչ է նշանակում «կաղ բադ», կարող եք իմանալ ուսումնասիրելով ամերիկյան քաղաքական մշակույթը:
     Հ.Գ. Ամերիկա ասեցի, հիշեցի, Թրամփը շնորհավորե՞ց ՔՊ «փառապանծ» հաղթանակը․․․»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *