«Մուլտի» բենզալցակայանի մոտ բախվել են Mitsubishi-ն ու Kia-ն. վերջինս հայտնվել է գազոնում. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Աբովյան խճուղում՝ «Մուլտի» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են «Mitsubishi» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *