
«Ըստ Ընտրական օրենսգրքի, երբ քաղաքացին, կապ չունի զինվոր է, թե չէ, գտնվում է ընտրատեղամասի տարածքում՝ թույլատրվում է կատարել իր սահմանադրական պարտքը»,- ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու են ընտրության օրը զինվորներին ուշ բերել ընտրատեղամաս։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է այն կազմակերպվել զինվորների քնի հաշվին, Ասրյանը պատասխանել է․ «Մեր զինծառայողներն ընտրատեղամասում եղել են սահմանված ժամին։ Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, մյուս բոլոր հարցերը կարող եք տալ ԿԸՀ նախագահին»։