Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվեն 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել են ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *