Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նախաձեռնում է միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված արհեստական բանականության կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանական ոլորտում։
2026 թվականի հունիսի 11-ին կանցկացվեն առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և մասնավոր հատվածի գործընկերներ։
Քննարկումների առանցքում կլինեն.
արհեստական բանականության ազդեցությունը եղանակային և ջրաբանական կանխատեսումների վրա,
վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործումը,
տվյալների կառավարումը և հասանելիությունը,
արհեստական բանականության կիրառման էթիկական և կառավարման հարցերը,
զարգացող երկրներում AI տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները։
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ արհեստական բանականության կառավարման վերաբերյալ գլոբալ երկխոսության նախապատրաստական գործընթացի շրջանակում։
Խորհրդակցության վերաբերյալ մանրամասները և մասնակցության հղումը՝ այստեղ։