
«Նրանք, ովքեր ընդամենը մի քանի ձայն են հավաքել ու այս ողջ ընթացքում էլ խանգարել են, իրավունք չունեն իրենց կարծիքը մեզ թելադրել։ Մենք կքննակենք, կխորհրդակցենք, ու բոլոր հանգամանքները հաշվի առնելով, բնականաբար, որոշում կկայացնենք մանդատներ վերցնել-չվերցնելու հետ կապված»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
«Ու այդ որոշումը բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Ի՞նչ է նշանակում 5 տարի պատրաստվում եք Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատել, դա ի՞նչ է։ Ես չգիտեմ նախորդ հինգ տարիներին Նիկոլի մոտ ընդդիմություն ով է աշխատել , բայց մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել հնարավոր բոլոր ճակատներով։ Թող ամեն մեկն իր տեղն իմանա, ի՞նչ է նշանակում գնալ ընդդիմություն աշխատել և այլն»,- ասել է նա։