Պուտինն առայժմ չի շնորհավորի Փաշինյանին

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան շնորհավորանքներ ուղարկելը․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական, պաշտոնական արդյունքների։ Գիտեք, կային շատ անորոշ կետեր։ Մենք տեսանք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ։ Հետևաբար, մենք նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *