ՄՔԴ դատախազին պաշտոնանկ են արել. նա հայտնի է Պուտինի և Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդեր պահանջելով

Միջազգային
քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը
պաշտոնանկ է արվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննության ընթացքում։ Նրա պաշտոնանկության
հարցը կորոշվի ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչող բոլոր 125 պետությունների
մասնակցությամբ հատուկ նստաշրջանում։

Խանը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերի պահանջով։

Դատախազը հերքում է անպատշաճ վարքագծի վերաբերյալ բոլոր մեղադրանքները։

Ինչպես գրում է Reuters-ը, դատարանի գործադիր կոմիտեն որոշել է, որ Խանի դեմ Հաագայի գրասենյակում
աշխատող կնոջ ներկայաց
րած մեղադրանքները կքննարկի ՄՔԴ անդամ բոլոր պետությունների հատուկ նստաշրջանը: Սա
աննախադեպ դեպք է, երբ դատախազի պաշտոնանկությունը
դառնում է համընդհանուր
քվեարկության
առարկա: Խանի պարտականությունները պաշտոնանկության ժամանակ կատարում են նրա երկու տեղակալները:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *