ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի տախտակամածին հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ․ Stars and Stripes

Ամերիկյան «John F. Kennedy» ավիակրի տախտակամածին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ նավաստի է սպանվել, ևս մեկը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Stars and Stripes պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչին։

Կրակ բացած նավաստին կալանավորվել է, սակայն այս պահին նրան դեռևս պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։

Ավիակիրը, որը դեռևս չի հանձնվել ռազմածովային նավատորմին և միայն այս տարվա փետրվարին է հաջողությամբ անցել առաջին նավարկության փորձարկումները, ներկայումս գտնվում է Նյուպորտ նավահանգստում (Վիրջինիա նահանգ)։ «John F. Kennedy»-ն «Gerald R. Ford» դասի՝ ատոմային ուժային տեղակայանքով աշխատող երկրորդ նավն է։ Վերջինիս շահագործումը նախատեսված է 2027 թվականի մարտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *