
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հայտարարել է Հորմուզի նեղուցից մինչև Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբ և Պարսից ծոցից մինչև Կարմիր ծով նոր «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրի մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի պետական լրատվամիջոցներին։
Անվտանգության գոտու ստեղծման համատեքստում Քաանին հիշատակել է Դիմադրության առանցքը՝ նկատի ունենալով Իրանի դաշնակիցներին։ Դրանց թվում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, Եմենի հուսիթները և Պաղեստինի ՀԱՄԱՍ-ը: