Լիբանանի իշխանությունները հայտնել են Տյուրոսին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհված 8 անձի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։ Գերատեսչությունից նշել են, որ զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները նախնական են։

Լիբանանի պետական գործակալությունը (NNA) հարվածի մասին հայտնել էր նախքան Իսրայելի բանակի կողմից քաղաքի և դրա շրջակայքի տարհանման հրամանի արձակումը, որով ազդարարվում էր սպասվող նոր հարձակումների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *