«Հենց ՌԴ-ն է միշտ եղել ՀՀ-ի անկախության երաշխավորը»․ Շվիդկոյ

«Հենց ՌԴ-ն է միշտ եղել ՀՀ-ի անկախության երաշխավորը»․ Շվիդկոյ

Հենց Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անկախության երաշխավորը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

«Ես կարծում եմ, որ այս ամենը պետք է հիշել և հաշվի առնել, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է, թե որ միությանը միանալ։ Միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ գործնականում անհնար է»,- հայտարարել է նա։

Շվիդկոյի խոսքով՝ ռուս և հայ ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր։ Եվ Հայաստանն իր ժամանակակից տեսքով մեծապես ձևավորվել է Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության ջանքերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *