Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար:
     Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *