Թուրքիան ու Իրանը քննարկել են համագործակցությունը մի շարք ոլորտներում

Թուրքիայի Գործարարության զարգացման կենտրոնի (İŞGEM) տնօրեն Մահմութ Գեդիքը հանդիպել է Իրանի «Արևմտյան Ադրբեջան» գիտատեխնոլոգիական պարկի նախագահ Հասան Հեյդարիի հետ։

Կողմերը քնարկել են երկու երկրների միջև տնտեսական, տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերը։

Բացի այդ քննարկվել է սահմանային առևտրի բարելավման, տեխնոլոգիական ձեռնարկությունների աջակցության, ձեռնարկատիրական էկոհամակարգի ամրապնդման և համալսարան-արդյունաբերություն համագործակցության ընդլայնման ուղղությամբ հնարավոր համատեղ ջանքերի գնահատումը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Թուրքիայի և Իրանի միջև գիտելիքների և փորձի փոխանակման ընդլայնման, նորարարական կենտրոնների միջև համագործակցություն հաստատելու և ձեռնարկատերերի համար համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *