Մոլդովայի դեմ ֆուտբոլային խաղն ավարտվեց ոչ-ոքի

Մոլդովայի դեմ ֆուտբոլային խաղն ավարտվեց ոչ-ոքի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ ու հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 106-րդ տեղում է, իսկ Մոլդովան 159-րդն է։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցել էր նաև Ղազախաստանի հավաքականի հետ։ Գրանցվել էր 1։1 հաշիվը։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 25-ին՝ Ազգերի լիգայի առաջին տուրում ընդունելով Լատվիայի հավաքականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *