«18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո». Հովհաննես Իշխանյան

«18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բացի նկարելուց, նաև «գաղտնի ցուցակ« հասկացությունով ռիսկի տակ է դնում հետագա ընտրական մեր իրավունքը:
     18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո:
     Այդ ավելցուկի անունը դրել են «Գաղտնի ցուցակ»:
     Նախորդ ընտրություններին չի եղել նման բան: Եղել է չնչին տարբերություն, որը կապված էր տեխնիկական վրիպակի հետ:
     Որևէ գաղտնի ցուցակ չի կարող լինել, եթե այսօր 18 հազար է, վաղը 1 միլիոն կսարքեն ու մեզ կզրկեն ընտրություն կատարելուց:
     Եթե այդ ընտրողները գոյություն ունեին, ապա պետք է նախապես հայտնի լիներ դրանց ընդհանուր թիվը և իրավական կարգավիճակը։
     Հակառակ դեպքում ընտրողների ընդհանուր թվի նկատմամբ հանրային վերահսկողությունը դառնում է անհնար
     Այդ 18 հազար ընտրողները պիտի բացահայտվեն և ջնջվի նրանց ընտրությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *