
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է առնվազն երեք պատճառով.
1. Հունիսի 7-ին տեղամասերը փակվելուց հետո քվեարկության արդյունքների հաշվարկը դանդաղ և անհասկանալի էր:
2. Ընտրողների քվեների ընդամենը 10 տոկոսը հաշվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց ասուլիս հրավիրել և իրեն հայտարարել վարչապետ, որպեսզի «հաղթանակ»-ի արագ հաստատմամբ կոծկի ձայների հաշվարկի անարդար գործընթացը:
3. Տեղամասերում վերահաշվարկի արդյունքները ցույց են տալիս, որ մյուս կուսակցություններից ձայներ են փախցրել կամ ԿԸՀ-ն կեղծել է արձանագրության մեջ եղած թվերը:
Այս պահին ճնշում է գործադրվում ընտրություններում 4% տոկոսի շեմն անցած Բարգավաճ Հայաստան կուսակցության վրա, իսկ հաշվարկի ժամանակ ԲՀԿ ձայները կասկածելիորեն տատանվում էին:
Այս պարագայում, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը վերցնեն մանդատները, ուրեմն իրենք հաստատելու են Փաշինյանի լեգիտիմությունը և հինգ տարի ֆիզկապես և հոգեպես խոշտանգվելու են պառլամենտում, իսկ իշխանությունը զբաղվելու է մանդատագողությամբ` վերջնականապես խայտառակելով ընդդիմությանը:
Վերջին հինգ տարին բոլորին պիտի դաս լինի»: