
Եվրոպան պետք է ներգրավված լինի Ռուսաստանի հետ բանակցություններում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Սկանդինավյան-Բալթյան ութնյակի գագաթնաժողովում, որի ելույթը հեռարձակվել է նրա գրասենյակի պաշտոնական YouTube ալիքով։
«Եվրոպան պետք է ներկա լինի ցանկացած բանակցությունների ժամանակ։ Եվրոպան չի կարող պարզապես միջնորդ լինել, քանի որ Եվրոպան մեր կողմից է», – ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկիի խոսքով՝ եվրոպական երկրները չեն կարող միջնորդել, քանի որ ստիպված կլինեն չեզոք դիրքորոշում ընդունել, այդ թվում՝ հակառուսական սահմանափակումների վերաբերյալ որոշումներ կայացնելիս։