
Ամերիկյան զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ, երբ Հորմուզի նեղուցում խոցվել է Apache ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Ինչպես հաղորդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, ցամաքային կառավարման կայաններ և դիտարկման ռադարային համակարգեր:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օմանի ափերի մոտ կործանված ամերիկյան Apache AH-64 ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից, և նահանգները պարտավոր են պատասխանել: Ավելի ուշ CENTCOM-ը հայտնել էր Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։