Կրեմլն արձագանքել է համագործակցության պատրաստակամության մասին Մադյարի խոսքերին

Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կառաջնորդվի Հունգարիայի նոր կառավարության կոնկրետ քայլերով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես նա մեկնաբանել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի խոսքերը՝ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն (РБК)։

«Անշուշտ, ընտրություններում հաղթելուց հետո պարոն Մադյարը բազմաթիվ հայտարարություններ է անում… Եկեք սպասենք, մինչև Հունգարիայում ձևավորվի նոր կառավարություն… Նա ասում է, որ կա պրագմատիկ երկխոսության փոխադարձ պատրաստակամություն, սակայն պետք է կողմնորոշվել ըստ կոնկրետ քայլերի», — ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *