Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

«Շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նախապատրաստական աշխատանքները երկար են տևել, քանի որ Հայաստանը շուրջ երեք տասնամյակ նման մասշտաբի մետրոշինարարական նախագիծ չի իրականացրել։

«Պետք է նաև արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել, և նախագծի համալիր փորձաքննությունն ինքնին բավականին երկար է տևել»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այժմ նախագիծն արդեն պատրաստ է իրականացման, և հաջորդ կարևոր խնդիրը համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող գործընկեր ներգրավելն է։

«Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման։ Պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի վերահսկի այդ ամբողջ պրոցեսը»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո աշխատանքները կշարունակվեն շինարարության ժամանակացույցի, կապալառու կազմակերպության ընտրության, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների հստակեցման ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *