Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգությունը «Երևանի գինու օրեր»-ին (վիդեո)

Արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ-ն։ 

«Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։ 

Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի։ 

Արձանագրվել է ընդամենը 7 դեպք, որոնք հիմնականում առերևույթ ֆիզիկական ներգործության ու խուլիգանության դեպքեր են։ 

Պատահական չէ, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է, ինչը պայմանավորված է նաև բազմամարդ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *