Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար, Խոստ և Փաքթիկա նահանգներին, ինչի հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտարարել է «Թալիբան» կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Անցած գիշեր պակիստանյան զինուժը հերթական անգամ խախտել է Աֆղանստանի օդային սահմանը և բնակելի տներ ռմբակոծել Կունար, Խոստ ու Փաքթիկա նահանգներում։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, 1 կին և 1 տարեց տղամարդ, ևս 14 կին ու երեխա վիրավորվել են», — գրել է նա X սոցիալական ցանցում: