«Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի». Ստեփան Դանիելյան

«Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանդատների վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։
     Եթե այդ քայլերի գիտակցում կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, և` հակառակը։
     Եւ ևս երեք կարևոր գործոն.
     1. Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
     2. Հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժե։
     3. Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *