
Չինաստանում մի տղամարդ 20 տարի ապրել է` իր ներսում սնդիկային ջերմաչափ։ Ըստ South China Morning Post-ի՝ ջերմաչափը հաջողությամբ հանվել է նրա աղիքներից։
32-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի ցավերով։
«Նա ցնցված է մնացել՝ իմանալով, որ 20 տարի առաջ կուլ տված սնդիկային ջերմաչափը դեռևս իր ներսում է»,- նշվում է հրապարակման մեջ։ Տղամարդը, ըստ տեղեկությունների, ասել է, որ պատահաբար կուլ է տվել ջերմաչափը, բայց չափազանց վախեցել է ծնողներին պատմել։ Նրա ընտանիքը զբաղված է եղել աշխատանքով, և քանի որ նա ախտանիշներ չի ունեցել, պատմությունը մոռացվել է։ Ըստ թերթի՝ ջերմաչափը հաջողությամբ հանվել է։