Իրանը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին իրենց տարածքը չտրամադրել ԱՄՆ-ին՝ հարձակումների համար

Իրանը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին իրենց տարածքը չտրամադրել ԱՄՆ-ին՝ հարձակումների համար

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ գիշերային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։ «ԱԳՆ-ն կրկին հիշեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին, և հատկապես Պարսից ծոցի հարավային ափերին գտնվողներին, իրենց իրավական և բարոյական պատասխանատվության մասին՝ կանխելու իրենց տարածքի և կառույցների ցանկացած օգտագործում ԱՄՆ-ի և (Իսրայելի – խմբ.) ուժերի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ ծրագրելու, կազմակերպելու, իրականացնելու կամ աջակցելու համար»,- ասվում է Press TV-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է նախարարության հայտարարությունը։

Գերատեսչությունը շեշտել է, որ առանց վարանելու կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից, այդ թվում՝ հարվածներ հասցնելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև բազաներին և լոգիստիկ օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *