
«Վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան նշեց, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ: