Անձամբ Արթուր Օսիպյանին չեմ այցելել, բայց մեր աշխատակիցը երեկ այցելել է․ Գալյան

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն․ ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նրան այցելել է մեր աշխատակիցը՝ կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Եվ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք, իր կարծիքով, առկա են և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են, և այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես՝ քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից, այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ օրինակ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի»,- ասել է Գալյանը։

Լրագրողների հարցին, արդյոք Գալյանը այցելել է Արթուր Օսիպյանին, նա պատասխանել է․ «Ոչ, Արթուր Օսիպյանին չեմ այցելել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *