Ամերիկյան բազաների վրա հարձակման ժամանակ Իրանը խոցել է նախանշված թիրախների 70%-ը․ Fars

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ Իրանը խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

«Այսօրվա գործողության ընթացքում թիրախների յոթանասուն տոկոսը հաջողությամբ խոցվել է», – ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հստակեցնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են հաղթահարել Հորդանանում գտնվող ԱՄՆ «Ալ-Ազրակ», Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» բազաներում և Բահրեյնում ԱՄՆ Հնգերորդ նավատորմի բազայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *