
Իրանում ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա սրում, որը հղի է անդառնալի հետևանքներով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած շարունակվող բանակցային գործընթացին, իրավիճակը այս պահին մնում է չափազանց անկայուն։ Ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա սրացում, որը հղի է բառացիորեն անդառնալի հետևանքներով ոչ միայն յուրաքանչյուր կողմի, այլև, անկասկած, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար»,- ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել ամերիկյան ցամաքային ուժերի ներգարվումը Իրանի հետ հակամարտությունում, սակայն հայտարարել էր, որ նման զարգացումը քիչ հավանական է։