
«Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում՝ տարեց կանայք, ովքեր եկել և գրանցվել էին՝ որպես «Ուժեղ Հայաստան»-ի անդամ: Առավոտյան մտնում էին մարդկանց տներ, բերման ենթարկում՝ բացառապես ահաբեկելու նպատակով, տանում, հարցաքննում էին ու բաց թողնում»,- ընթացող ասուլիսի ժամանակ տեղեկացրել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ խոսելով իր գործընկերների նկատմամբ տարաբնույթ խափանման միջոցների կիրառման մասին: